Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ահա այսպիսի «Արարատ»

Ահա այսպիսի «Արարատ»
29.04.2018 | 14:33

Փայլուն նվաճման է հասել ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ լիգայի «կենտրոնական» գոտում հանդես եկող Մոսկվայի «Արարատը»` ժամկետից շուտ դառնալով հաղթող, նվաճելով նոր մրցաշրջանից երկրի առաջին դիվիզիոնում հանդես գալու իրավունք: Դրա համար մոսկովյան ակումբին բավարար է եղել «Սոկոլի» հետ հանդիպման ժամանակ նվաճած մեկ միավորը (1:1):

Ընդգծենք, որ առաջնության ավարտին դեռևս հինգ տուր կա: «Արարատի» հավաքած միավորներն այս պահի դրությամբ 55-ն են, երկրորդ տեղում գտնվող «Ռյազանը» վաստակել է 39 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ